Ի գիտություն բոլորին.
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Առաքելապատիվ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի իրավահաջորդն է։
Իր գահակալության 26-տարիների ընթացքում Վեհափառի ձեռամբ `
1) 4-անգամ օրհնվել է Սրբալույս Մյուռոնը, որով մկրտվել են հազարավոր հայորդիներ, այդ թվում շատ ու շատ իշխանավորներ, ոստիկաններ, նրանց հարազատներ ու ընկերներ։ Մի խոսքով, մի ամբողջ սերունդ։
2) Հարյուրավոր վանքեր ու եկեղեցիներ են օծվել և բացվել Հայաստանում և սփյուռքում։
3) Հայոց Կաթողիկոսը ձեռնադրել և օծել է մեր եպիսկոպոսների մեծ մասին, գրեթե ողջ դասը, այդ թվում Երուսաղեմի և Կ. Պոլսի Հայոց Պատրիարքներին։
Եպիսկոպոսներն էլ ձեռնադրել են հարյուրավոր ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ։
4) 2015 թվականին Վեհափառ Հայրապետի Սրբատառ կոնդակով Ցեղասպանության անմեղ նահատակները ՍՐԲԱԴԱՍՎԵԼ ԵՆ։
Ուրեմն, ՀՀ իշխանությունների կողմից Հայոց Հայրապետին և եպիսկոպոսներին հայհոյելը, ավազանի անունով դիմելը և հրաժարական պահանջելը, կեղծ օրակարգ և նենգ ծրագիր է, որը միտված է կազմաքանդել մեր Առաքելական Սուրբ Եկեղեցին։
Աստված մի՛ արասցե, եթե մեր ժողովուրդը կուլ տա իշխանությունների կողմից Հայոց Հայրապետի անօրինական լինելու խայծը։
Դու՛ք, ո՜վ, «եկեղեցասեր» իշխանավորներ և նրանց համակիր «նախանձախնդիր քրիստոնյաներ» , հասկանում ե՞ք, թե ի՞նչ եք անում։
Ձեր հակաեկեղեցական գործողությունները լի են անդառնալի հետևանքներով և հանգեցնելու են ազգային ողբերգության։
Ուշքի եկե՛ք և սթափվե'ք ։
«Եթե չապաշխարե'ք, բոլորդ էլ կորչելու եք»,- ասում է Տեր Հիսուս։
Տերը պահապան մեր Հայրենիքին, Սուրբ Եկեղեցուն և ազգին։
Տեր Մաղաքիա քահանա ՕՀԱՆՅԱՆ